Երկրորդ համաշխարհային պատերազմից գրեթե 70 տարի է անցել, սակայն նացիստական կուսակցությունը, նրանց սինվոլները դեռևս վառ պահպանվել են մեր մտքում` որպես իսկական չարի խորհրդանիշներ:
Երբ տեսնում եք նացիստական հագուստով մեկին, միանգամից նրան ասոցացնում ենք չարիքի հետ: Հետաքրքիր է, որ շատ բաներ, որոնք մենք այսօր կապում ենք նացիստների հետ, մի ժամանակ բոլորովին այլ նշանակություն են ունեցել` նույնիսկ երբեմն զարմանալիորեն անմեղ ու խաղաղ: Այս հոդվածում կներկայացնենք այն 10 բաները, որոնց նշանակությունը փոխվել է Նացիստական Գերմանիայի ազդեցությամբ:
10.Նիցշեի ստեղծագործությունները

Նացիստական շարժման մասին մտածելիս մեր մտքին կարող են գալ նաև Ֆրիդրիխ Նիցշեի աշխատանքները: Իրականում Նիցշեն ընդունում էր տևտոնական ցեղերի և Նացիստական կուսակցության գերակայությունը: Սակայն ոչ թե Ֆրիդրիխը, այլ նրա քույր Էլիզաբեթ Նիցշեն:
Էլիզաբեթն ամուսնացած էր Բերնարդ Ֆյորստերի հետ և հավատում էր արիականների գերակայությանն ու գերազանցությանը: Եղբոր` Ֆրիդրիխի հոգեկան խանգարումից հետո նա հոգ էր տանում ոչ միայն եղբոր մասին, այլև «կառավարում» էր նրա գրվածքները` դրանք ծառայեցնելով նացիզմին: Էլիզաբեթը` որպես արիական ռասիստի կին, աջակցում էր նացիստական շարժմանը: Իսկ եղբոր ստեղծագործությունները մշակվում էին, փոփոխվում ըստ անհրաժեշտության ու իր` Էլիզաբեթի տեսակետները ներկայացվում: Երբ Էլիզաբեթը մահանում է 1935թ.-ին, նրա թաղմանը ներկա են լինում նաև Հիտլերն ու Նացիստական կուսակցության այլ կարևոր դեմքեր:
9.Վագների երաժշտությունը

Դժվար է ասել` արդյո՞ք Ռիխարդ Վագները կսատարեր Նացիստական շարժումը, թե ոչ, քանի որ նա մահացել է 1883թ.-ին: Սակայն հայտնի է, որ Հիտլերը Վագների երաժշտության հավատարիմ երկրպագուն էր դեռ վաղ տարիքից: Հիտլերի կառավարման ընթացքում Վագների երաժշտությունը մեծ հռչակ ուներ, և նույնիսկ որոշ առումներով նացիզմը խորհրդանշող երաժշտություն էր: Վագների երաժշտությունն այնքան շատ էր ասոցացվում Հիտլերի ու նացիզմի հետ, որ մինչ այսօր Իսրայելում Վագներ կատարելը վիճելի ու հակասական է:
8.Գերմանական զինվորական շարային քայլք

Ուղղած ծնկներով զինվորական շարային քայլի այս տեսակը մշակվել է 18-րդ դարի Պրուսիայի ռազմական առաջնորդ Լեոպոլդ Առաջինի կողմից: Զինվորական քայլքի այս ոճը միայն տվյալ տարածաշրջանում ապրող եվրոպացիների ու գերմանացիների մոտ չէր, որ առկա էր: 19-րդ դարում բրիտանական ռազմական ուժերը նույնպես օգտագործում են այս քայլքի փոքր ինչ տարբերվող տեսակը զինվորական շքերթների ժամանակ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միասնական կատարված գործողությունները խմբի մոտ խթանում են անձնվիրության ու հավատարմության զգացումը: Այսպիսի խմբային զինվորական շարային քայլը խթանում է խմբային ընդհանուր իդեալները անհատականից, սեփականից կարևորելու զգացումը: Ամեն դեպքում, զինվորական շարային քայլքի այս տարբերակն այսօր միանգամից մարդկանց մոտ ասոցացվում է նացիզմի հետ:
7.«Արիական» բառը

Այսօր «արիական» բառը ասոցացվում է սպիտակամորթների գերազանցության ու գերիշխանության հետ: Իսկ բառն իրականում ծագում է սանսկրիտի Հնդկական ենթացամաքի բնորոշումից: Սանսկրիտից թարգմանաբար այն նշանակում է «ազնիվ», «քաղաքակիրթ»: Իսկ ենթացամաքը անտիկ ժամանակներում կոչվել է Արիավարտա:
Այսօր քչերն են այս բառն ասոցացնում վերը նշված իմաստի հետ: Սպիտակամորթ ռասիստներն ու նացիստներն այն օգտագործել են որպես «արյան կրոն», որտեղ իրենց երակներում հոսող արյունը համարվում է ամենամաքուրն ու սպիտակամորթներին դարձնում գերակա` մաշկի այլ գույն ունեցողների նկատմամբ:
6.Հոլոքոստ

Այսօր հոլոքոստը միայն մեկ իմաստ ունի մարդկանց համար: Հլոքոստը այն տերմինն է կամ բառը, որով նկարագրվում է նացիստների կողմից կազմակերպված հրեաների բնաջնջումը: Այնուամենայնիվ, հին հունարենում հոլոքոստ թարգմանաբար նշանակում է «ամբողջությամբ այրվել կրակի մեջ»: Սովորաբար, որպես պատիժ կամ որպես զոհ, կրակով այրելու ժամանակ մարդկանց հագցնում էին հոլոքոստի թիկնոց-վերարկուներ (տեսեք նկարում պատկերված փայտե քանդակին հագցրած օրինակը):
5.Գերմանիայի ազգային հիմնի տներից մեկը

Գերմանիայի ազգային հիմնի առաջին տունը, որը նաև անվանում են «uber alles» (ամեն ինչի մասին), հենց այն տունն էր, որը երգում էին Նացիստական Գերմանիայում Հիտլերի իշխանության տարիներին: Իսկ որպեսզի այլևս չասոցացվեն նացիստականության հետ, ժամանակակից Գերմանիան ազգային հիմնը սկսում է միանգամից երրորդ տնից (երկրորդ տունը կանանց ու գինու մասին է հիշատակում և դրանով սկսել ազգային հիմնը առնվազն տարօրինակ կլիներ): Հետաքրքիր է նաև, որ «uber alles»-ը երգելը նույնիսկ մինչ այսօր անօրինական է համարվում Գերմանիայում:
4.Վարդագույն եռանկյունիներ

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը վարդագույն եռանկյունիները ոչ մի հատուկ նշանակություն չունեին, սակայն Նացիստական Գերմանիայում վարդագույն եռանկյունիներն օգտագործվում էին միասեռականներին (հիմնականում տղամարդկանց) նացիստական ճամբարներում տարբերակելու համար: Նշվող թվերը տարբեր են, սակայն հավանաբար մոտ 50.000 տղամարդիկ են տարվել ճամբար միասեռական լինելու պատճառով: Այս տղամարդկանց վրա փորձարկումներ էին անում և հաճախակի նաև ամորձատոււմ:
1970-ականների սկզբին վարդագույն եռանկյունին դարձավ միասեռականների հետապնդման, ինչպես նաև նրանց հպարտության ու արժանապատվության նշանը: Իսկ 1980-ականներին այս սինվոլը նաև ընդունվել է ՁԻԱՀ-ի ակտիվիստների կողմից: Այսօր վարդագույն եռանկյունին միասեռականության ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սիմվոլն է, և հավանաբար այն այսօր ոչինչ չէր նշանակի, եթե այն ժամանակին չօգտագործվեր նացիստների կողմից:
3.Ադոլֆ անունը

Ադոլֆ անունը բավականին հաճախ հանդիպող անուն էր 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Անունը հին գերմաներենի «adal» կամ «athal» (ազնիվ, վեհ) և «wulf» (գայլ) բառերից է փոխառված: Անունը շատ մոտ է Ռուդոլֆ անունին, որը թարգմանաբար նշանակում է «գայլի համբավը, հռչակը»: Հետագայում, սակայն, քանի որ այս անունն էր կրում նաև Հիտլերը, մարդիկ խուսափում էին երեխաներին անվանակոչել Ադոլֆ: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս անունով ընդամենը 20 երեխայի են անվանակոչել Մեծ Բրիտանիայում:
2.Խոզանակաձև կարճ բեղեր

Հիտլերի կրած կարճ խոզանակաձև բեղերն այնքան խորն են ասոցացված նացիզմի հետ, որ դժվար է պատկերացնել, թե այն կարող էր այլ նշանակություն ունենալ կամ էլ ծագում: Այնուամենայնիվ, բեղերի այս ոճը առաջին անգամ տարածվել է ամերիկյան ու բրիտանական նավաստիների շրջանում 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին:
Պետք է նշել, որ դեռևս երիտասարդ տարիքում Հիտլերն ավելի խիտ ու երկար բեղեր է ունեցել և միայն հետագայում է փոխել իր ոճը: Միգուցե հետևելով ժամանակի «նորաձևությանը»: Սակայն Ալեքսանդր Մորտիզ Ֆրեյը, ով գաղտնի ծառայել է Հիտլերի հետ, նշել է, թե Հիտլերից պահանջել են, որ նա սափրի իր լայն թավ բեղերը: Պատճառն, ինչպես նշվում է, այն էր, որ այդպես գազային դիմակը կկարողանար ավելի հեշտությամբ կրել: Այնուամենայնիվ, ինչն էլ լինի պատճառը, այսօր բեղերի հարդարման այս անմեղ ոճը միանգամայն ասոցացվում է Հիտլերի հետ, և ոչ ոք այս պատճառով բեղերն այդպես չի հարդարում:
1.Սվաստիկա

Սվաստիկա նշանը բառացիորեն 1000-ավոր տարիների պատմություն ունի, և անունը սերում է հին սանսկրիտից, որը թարգմանաբար նշանակում է «լավ լինել»: Մինչև նացիստների օգտագործելը այս սիմվոլը դրական իմաստ է արտահայտել: Նշանը արևելյան ծագում ունի և որպես սիմվոլ օգտագործվել է նաև հոկեյի սպորտային թիմերի կողմից, ֆիննական օդուժի կողմից մինչև 1945թ.-ը և նույնիսկ Նյու Յորքում հրեական խոհանոցի խանութներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սակայն այս սիմվոլը հակասության առիթ դարձավ: Արևելքում այն դեռևս օգտագործվում է, իսկ արևմուտքում այն ասոցացվում է նացիզմի հետ, որի հետևանքով մարդիկ խուսափում են նշանից:



