Իիիիինչ համերգ եք բոյկոտում ախր? ինչի եք բոյկոտում? որ հակաազգայիւն աա, թուրքական աա, դրա համար? մի տարի , թե 2 տարի առաջ էր (երբ էր?) , էն որ մամա լյուբան իրա շրջապատով երգում էր հրապարակում, Երևանի տոնի օրը, ասեղ գցելու տեղ չկար, սաղդ գնացել էիք ցկցկալու... հա, կաթողիկոսն էլ էր ներկա, նախագահն էլ.... մի խոսքով ! մի քիչ հեռու` պրոսպեկտի մի պուճուրիկ բեմի վրա, Կարինն էր ազգագրական պարեր ներկայացնում, հաշվել կարելի էր հավաքվածներին! էդ չեք? ես էլ եմ զզվում Արմենչիկի երգերից ու իրա ձայնից; երբ կատակում եմ, ասում եմ եթե ուզում եք ինձ տանջել` քցեք մի սենյակ ու Արմենչիկ միացրեք: Հա բայց ձեր բոյկոտը ծիծաղալու ա ! ու ընդհանրապես, ով ա է բոյկոտում? ու ոնց? բոլկոտը գիտեք որը կլիներ? որ բոլոր տոմսերը գնեիք` պատռեիք քցեիք: Համ բարեգործությունը կլիներ, համ էլ կազատեիք ձեր սիրելի քաղաքը ռաբիզից....
ու մի բան էլ; էն շուկաների կողքով չես հասկանում ինչ արագությամբ վազես, որ շուտ ականջներդ ազատես ռաբիզ մլավոցներից; է բա մի օր բոյկոտեք; գնացեք դիսկեր վաճառողներին ասեք արա դու ինչ իրավունքով ես քո խանութի դռներից դուրս տարածում էդ մլավոցը? բա արեք! արմենչիկը մի օր երգելու ա գնա, իսկ էդ խանութներից լսվող ոռնոցը ամեն օր ենք լսում.....
խառը խուռը ստացվեց, առանց նախօրոք մտքերս շարադրելու եմ գրել. սխալ չուղղեք!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/abgaryan.lilit/posts/501997863216239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել