Եկել եմ ուրախ լուր հայտնեմ բոլորիդ...
Երեկ ուրախ օր էր հայ ընտանիքներից մեկում...
Ամուսնացան Սարգիսն ու Տաթևը...Սարգիսը 44օրյա պատերազմում վիրավորվել է և զրկվել սեփական ոտքերից, բայց այսօր իր սիրելիի հետ ամուր կանգնած է սեփական հողի վրա և հստակ քայլերով գնում է դեպի երջանիկ ապագան...չէ որ ապագան մենք ենք ստեղծում։
Սարգիսի ընտանիքը Մարտակերտից է, հորեղբայրը Արցախյան առաջին պատերազմում զոհվել է և նրանք դա աչքի առաջ պահելով են մեծացել։
Հինգ եղբայրներով թև թիկունք են եղել հայրենիքին և պահել իրենց բաժին երկնակամարը։
Սարգիսի եղբայրը ամուսնուս հետ ծառայել է՝ պայմանագրային։ Կամոն այնքան էր վստահում ընկերոջը, որ քավոր էր ասում...Աչքներդ լույս, Նարե՛կ ջան, քավո՛ր ջան...թող ձեր ընտանիքում միայն ուրախություն լինի...սեր և երջանկություն մաղթենք նորապսակներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել