Արցախ, մանկապարտեզ, 21րդ դար...
Աշխարհի երկստանդարտ «մարդասիրությունն ու քաղաքակրթությունն» այս կետում սպառվում են ու սկսվումա դառը իրականությունը:
Դե «մարդու իրավունքների պաշտպաններն» էլ էս թեմայով գրանտ չունեն, որ բարձր գոռան:
«Դաշնակիցներն» էլ խառն են, ոչ կտեսնեն, ոչ կլսեն, ոչ էլ կլուծեն...
Երեխաների իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպություններն էլ կլռեն, երևի այդպես են հրահանգել գլխամասերը...
Տիկնայք և պարոնայք, բոլորիդ վրայից գարշահոտ ու նավթահոտա գալիս:
Երբ ձեր երեխաների աչքերին նայեք` կհիշեք այս պատկերը...
Հ.Գ. Տաք աշխատասենյակումս նստած տեղս չեմ գտնում, ոնց որ էս երեխեքի բաժին տաքությունն ինձ տված լինեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ninamanukian/posts/5090692127661070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել