Գիտեք, այսօրվա միջադեպի ժամանակ վատացել էր նաև կարմիր բերետավոր ոստիկաններից մեկը: Անունն ու պաշտոնը չեմ ուզում ասել, բայց նա հրաժարվեց կատարել իր աշխատանքը և առանձնացել էր: Նա վատ էր զգացել իրեն, և մեր ակտիվիստներից մեկը օգնել էր այդ ոստիկանին դուրս գալ քաշքշուկի միջից, ջուր էր տվել: Այդ տղան, որը սպա էր, ասաց. <<Էլ չեմ կարողանում կանգնել, Մարտի 1-ի պատկերներն են աչքիս առաջ գալիս>>: Ոստիկանությունում կան նաև շատ նորմալ մարդիկ: Բայց կան նաև Արայիկ Պետրոսյանի և Կարեն Միքայելյանի պես սադրիչ սադիստներ, ովքեր հրահրում են մարդկանց և ամենայն հաճույքով կատարում են այդ անմարդկային արարքները: Ես միշտ ասում եմ՝ տղանե՛ր, Դուք մեր վարձու աշխատողն եք, և Ձեր առաջին խնդիրը հասարակության շահը պաշտպանելն է: Մինչդեռ այդ տղաներին օգտագործում են որպես վարժեցրած շների՝ նրանց բաց թողնելով տարեց կանանց ու միայնակ մայրերի վրա:
Կից նյութն` այստեղ