Կարծես թե կատարվում ա էն, ինչի մասին խոսում էինք մի քանի տարի առաջ` որպես հնարավոր տարբերակի: Ընդդիմությունը դառնում ա ցանցային: Մի խումբ չի, երկու խումբ չի, շատ են: Ու քանի որ ոչ մեծաքանակ խմբեր են ու համակիրների հսկայական բանակներ էլ չունեն, դնում են ավելի փոքր նպատակներ: Ու մեծ մասամբ հասնում են իրանց նպատակներին:
Կարծիք կա, թե փոքր խմբերը իշխող ռեժիմի համար ռեալ վտանգ չեն ներկայացում: Առանձին առանձին` այո: Բայց եթե էդ խմբերը շատանան ու ակտիվանան, անխուսափելիորեն գալու ա էն կետը, երբ որ դրանք կծածկեն Հայաստանի մի հիմնական մասը: Ու հենց էդ ժամանակ էլ կդառնան ցանց` բառիս բուն իմաստով, եւ լոկալ, փոքր նպատակները բնական ճանապարհով կվերաճեն մեծ նպատակի:
Ուշ թե շուտ էդ օրը գալու ա: Ու որոշ նշաններից դատելով` լավ էլ շուտ ա գալու:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/blog/?p=8070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել