Lurer.com-ը գրում է.

«Ուկրաինայի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդունեն պարտությունը». Այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «դադարեցնել իրենց խաբած բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել»։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ իր սանձազերծած արկածախնդրությունը ոչ մի կերպ ձեռնտու չէ ուկրաինացի ժողովրդին։ Կապվեք Ռուսաստանի նախագահի հետ, ընդունեք պարտությունը: Սա կլինի լավագույն և ամենաճիշտ որոշումը, որը կպաշտպանի ուկրաինացի ժողովրդին»,- գրել է Կադիրովը։

Հրապարակման մեջ նա ընդգծել է, որ ռուսական ռազմական միջամտությունն ուղղված է ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանությանը, այլև ամբողջ աշխարհում անվտանգության պահպանմանը։

«Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման մասին իմ նշած փաստերը վտանգ կներկայացնեն ոչ միայն Ռուսաստանի համար։ Երրորդ համաշխարհային պատերազմը, միջուկային զենքի ստեղծումը և կենսաբանական զենքի օգտագործումը կազդեին ողջ աշխարհի վրա։ Այսօր Ռուսաստանը պաշտպանում է ոչ միայն Դոնբասը և նրա ապագան, այլև կանգնեցնում է համաշխարհային մասշտաբով գլոբալ աղետը»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել