Pastinfo.am-ը գրում է․
«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ» ,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը՝ Հակոբյանը նշել է․ «Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։

Հարցին՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու բանակն ի զորու կլինեն համարժեք պատասխան տալ թշնամու ռազմական սադրանքներին, հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է ՊՆ ԳՇ-ն և ռազմական վերնախավը, գեներալ գնդապետը նշել է, որ բանակում տիրող իրավիճակին չի տիրապետում, որովհետև բանակում չի ծառայում։