Galatv.am-ը գրում է.
Նման լուսանկարներով, որտեղ նման կեցվածք է ընդունում աղջիկը, բավական անհարմար դրության մեջ կարող է դնել իր ծնողներին: Բայց երբ աղջկա ծնողը ինչ-որ երկրի վարչապետն է, ապա դրանք առավել ևս անհանգստացնող են այդ երկիրը ղեկավարող անձի համար:
Այս «տարօրինակ» լուսանկարներում նկարված աղջիկը Ստեֆանի Քեյն է՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյի աղջիկը:
Միսս Քեյը սովորում է Փարիզի հեղինակավոր արվեստի դպրոցում, որտեղ և նա ստեղծել է այս լուսանկարները: Լուսանկարներն օգտագործվում են հաջորդ ամիս Փարիզում կայանալիք «Դիզայնի շաբաթ» միջոցառումը գովազդելու համար:
Լուսանկարները բավական ամոթալի կարող են լինել նրա հայրիկի համար, քանի որ աղջիկը այնտեղ պատկերված է բավական անկեղծ կեցվածքներով:
Ամենահանդուգն լուսանկարներից մեկում Ստեֆանին բերանում պահում է բալ, իսկ ձեռքում կա ատրճանակ: Մեկ ուրիշում նա պառկած է, և Մակդոնալդսի բուրգերները ծածկում են նրա մերկ կրծքերը: Մեկ այլ լուսանկարում մերկ կրծքերը ծածկում են ձեռքերը, իսկ ութոտնուկը՝ նրա ներքևի մասը:
Նորզելանդացի լուսանկարիչ Քրիս Սիզերիչը կարծում է, որ ակնհայտորեն աղջիկը տաղանդ ունի: Բայց նշում է, որ աշխատանքները շատ համարձակ են և տեղ են թողնում քննադատության համար:
«Ես կարծում եմ, որ նորզելանդացիների կարծիքը կարող է լինել շատ կոպիտ և քննադատական: Նրա արտիստական տաղանդը և արժեքը կանտեսվի այն փաստով, որ հայրիկը իրենց երկրի վարչապետն է»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ Ստեֆանիի հայրը՝ Ջոն Քեյը, հանդիսանում է Նոր Զելանդիայի 38-րդ վարչապետը և ղեկավարում է երկրի կառավարությունը սկսած 2008թ.-ից:








