Psymag.am-ը գրում է.

Երբ մարդն ինչ-որ բան է անում, դրանից հետո կատարում է որոշակի եզրակացություններ: Այդպես նա սովորում է սեփական փորձի հիման վրա: Բայց կան մարդիկ, ովքեր այդպես էլ ոչ մի եզրակացություն չեն անում ու ոչինչ չեն սովորում, բայց ասում են, որ նրանք, օրինակ, երկար տարիների փորձ ունեն: 
Բայց ի՞նչ ենք հասկանում փորձ ասելով: Փորձն ինքնին ոչնչի պիտանի չէ: Փորձը պիտանի է դառնում այն ժամանակ, երբ դուք սկսում եք այն հարամարեցնել ձեզ: Իսկ դրա միակ տարբերակը եզրակացություններ անելն է: Իսկ եզրակացություններ անում են, երբ կարողանում են ընկալել: Գործողություն - ընկալում-եզրակացություններ – հարմարեցում. այս շղթայի դեպքում մարդը սկսում է սովորել սեփական փորձով, փորձ ձեռք բերել:

Երբ դուք լսում եք ուրիշներին կամ կարդում եք, դուք ձեռք եք բերում գիտելիքներ, այլ ոչ թե փորձ: Իսկ սրանք տարբեր են: Իրական գիտելիքները գալիս են, երբ մարդը սկսում է ձեռք բերել դրանք սեփական փորձով: Սա չի նշանակում, որ ուրիշներին լսելը կամ կարդալը վնասակար է: Գրեքերը ուրիշի փորձն են, ուրիշի աշխատանքը, ուրիշի գիտելիքները: Բայց կարելի է սովորել նաև սեփական փորձից: Իսկ ուրիշինի հետ ծանոթանալ այն ժամանակ, երբ արդեն կա սեփականը, որպեսզի կարողանաք այն գնահատել, համեմատել և հասկանալ, թե դրանից ի՞նչն է ձեզ պետք, ինչը` ոչ:

Կան մարդիկ, ովքեր շատ արագ են սովորում: Նրանք կարող են ամենաչնչին բանից մեծ մասշտաբների եզրակացություններ անել: Դա պայմանավորված է նրանց դյուրըմբռնողությամբ, դյուրընկալությամբ: 
Սեփական կյանքում մի բան փոխելու կամ մի նոր բան սովորելու համար միշտ չէ, որ պետք է գնալ Տիբեթ: Երբեմն ուղղակի պետք է դառնալ ավելի զգայուն և ուշադիր, ու աշխարհը կսկսի բացել իր գաղտնիքները:
Հաճախ գիտելիքները ավելի խորը մակարդակում են ու մարդիկ արդեն շատ բաներ իմանում են: Սակայն զգայունակությամբ, ուշադրությամբ և ընկալմամբ է պայմանավորված` արդյո՞ք այդ ինֆորմացիան կբարձրանա գիտակցական մակարդակ, թե` ոչ:
Դրա համար պետք է սովորել սովորել, այսինքն` դառնալ ավելի զգայուն և ուշադիր, նկատել ձեր մեջ այն, ինչը չէիք նկատում, ուրիշների և շրջակա աշխարհի մեջ ուշադրություն դարձնել նրան, ինչին մինչ այդ ուշադրություն չէիք դարձնում և հասկանալ դրանք: Ու բոլոր գաղտնիքները կդադարեն գաղտնիքներ լինել:
Նյուտոնի գլխին խնձոր ընկավ ու նա առաջ քաշեց Երկրի ձգողականության օրենքը: Նրանից առաջ հազար հոգի ունեցել էր նույն փորձը, հազար հոգու գլխին հազար հատ խնձոր էր ընկել: Ո՞վ էր դրան ուշադրություն դարձրել:
Բայց Նյուտոնն ավելի ուշադիր էր ու կարողանում էր իրեն թույլ տալ սովորել: Նա ոչ մի նոր բան չհայտնագոչծեց, դա արդեն կար աշխարհում, իր ու մյուսների շուրջը ու հիմա էլ կա: Բայց նա դրա վրա ուշադրություն դարձրեց: Նույն կերպ էլ դուք կարող եք լինել ավելի ուշադիր և բաց արտաքին աշխարհի նկատմամբ ու սկսել նորովի ճանաչել աշխարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել