Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի՝ մարտի 10-ի առավոտյան օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մասին։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, հիմնական ջանքերը կենտրոնացած են հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելու վրա։ Ընթանում է Մարիուպոլ քաղաքի շրջանաձև պաշտպանություն։

Բացի այդ, շարունակվում է Բելառուսի հետ պետական սահմանի ծածկումը։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Չեռնիգով քաղաքի պաշտպանությունը և միջոցներ են ձեռնարկում Կիևի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը զսպելու համար։

«Հակառակորդը դանդաղեցրել է հարձակման տեմպերը, նրա անձնակազմը բարոյալքված է, զգալիորեն ավելացել են դասալքության դեպքերը», - ընդգծել են Գլխավոր շտաբից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել