Tert.am-ը գրում է.

Լույս մարտի 10-ն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու օգտին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ գումարից մոտ 6,5 միլիարդը հատկացվել է Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, մնացածը՝ մարդասիրական և տնտեսական օգնության այլ գերատեսչություններին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել