Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է 2-ից 4 հազար մարդ: Այս թվերը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության ղեկավար Սքոթ Բերիերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Նրանք [Ռուսաստանը] վատ ծրագիր ունեին», - ասել է Բերիերը՝ հիմնվելով հետախուզական տվյալների վերլուծության և բաց աղբյուրների տեղեկությունների վրա:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական կողմի կորուստներն արդեն 12 հազար մարդ են։ УНИАН -ը նշել է, որ այս թիվը ներառում է ոչ միայն սպանված, այլ նաեւ վիրավոր ռուսաստանցիները։

ՌԴ ՊՆ-ն իր կորուստների մասին խոսել է միայն մեկ անգամ՝ 498 զոհ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել