Armenpress.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է.

«Սիրելի կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար:

Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:

Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:

Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել