Ես վերջին անգամ  մեկնդմիշտ մոռացության տալու ցանկությամբ անդրադառնում եմ իմ ու Հայաստանի ժամանակակից արվեստների միության շուրջ ծավալված սկանդալին, պատասխանելով բոլոր մեղադրանքներին որից հետո ես  այլևս փակում եմ այդ դեպքի հետ կապված բոլոր էջերը`
1. Ի գիտություն Լևոն Մութաֆյանի և բոլոր բոլորի հայտնեմ որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ապահովվում է անմեղության կանխավարկած, որով ոչ թե մեղադրյալն է ապացուցում իր անմեղությունը այլ մեղադրողն է պարտավոր ապացուցել մեղադրյալի մեղավորությունը, ուստի ես ցանկություն չունեմ արդարանալու ու անմեղությունս ապացուցելու, այլ խնդրում եմ Լևոն Մութաֆյանին կոնկրետ իրավական փաստարկներով ապացուցել իմ մեղավորությունը կամ համակերպվել այն մտքի հետ որ հերուրանքներից բացի ոչինչ չի հնչել իր գրառումներում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և պետական այլ կառույցներ երբևէ որևէ ֆինանասական օգնություն չեն ցուցաբերել Հայաստանի ժամանակակից արվեստների միությանը, ուստի մեղադրել ինձ պետական բյուջջեից ապօրինի հովհանավորում ստանալու մեջ անմտություն է, ասեմ ավելին մեր կազմակերպությունը երբեք որևէ ֆինանսական օգնություն չի ստացել ոչ մի ընկերությունից, ֆինանասական ծախսերը հոգացել են միայն կազմակերպության անդամները այդ թվում ես, ու կան խոսքերս ապացուցող փաստեր:
3. Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը համարվում է <<Մշակույթ>> համահայկական հիմնադրամի ենթակառուցվածք, իսկ նման դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ապահովվում է մեր կազմակերպության գործունեության օրինականությունը, չհամարվելով պետական ռեգիստրի վկայական ունեցող հասարակական կազմակերպություն մենք ազատված ենք նաև ֆինանասական հաշվետվություններ ներկայացնելու և ֆինանասական անկախ գործունեություն ծավալելու իրավունքից ու պարտականությունից:
4. Ես անիրավաչափ ու պատժելի եմ համարում հասարակական կազմակերպության նկատմամբ ունեցած վեճը անձնավորելու փաստը, ինչն ակկնհայտ էր Լևոն Մութաֆյանի բոլոր գրառումներում քանի որ համարել ինձ ինքնակոչ, ինքնահռչակ, մեծամիտ և այլ մականուններ տալ համարվում է վեճի անձնավորում և նաև անձնական վիրավորանք ինչը ևս պատժելի արարք է:
5. Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի սահմանում հասարակական կազմակերպության ղեկավարից հրաժարական պահանջելու մասին օրենք, անկախ պահանջողի ֆիզիկական դիրքից կամ զբաղեցրած պաշտոնից:
6. Այն հայտարարությունը որ Հայաստանի ժամանակակից արվեստների միությունում կան երկու անդմաներ և միությունը չունի գրասենյակներ չի համապատասխանում իրականությանը, միությունն ունի գրասենյակներ Կոմիտաս 36 և Մուրացան 116 հասցեներում, ինչպես նաև որոշ այլ մարզերում, իսկ աշխատակիցների թիվը գերազանցում է 20-ը:
7. Ես բողոքով չեմ դիմել ՀՀ ոստիկանությանը որովհետեև դա համարում եմ ժամանակի կորուստ այն դեպքում երբ եղելությունը ֆիքսող տեսախցիկներ և դեպքի ականատեսները այդպես էլ չեն հայտնաբերվել, նշեմ նաև որ չբողոքելու պատճառ է նաև այն որ ես վստահ չեմ որ տեղի ունեցածը կազմակերպված դիտավորություն է:
8. Դիմել Հ. Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Գոհար Սանոյանին իմ գործունեության մասին բացատրության պահանջով հակաօրինական է, քանի որ դեպքերը տեղի են ունեցել արձակուրդային շրջանում իսկ կրթական օրենսդրության համաձայն աշակերտի քայլերի համար դպրոցը պատասխանատվություն է կրում միայն երբ այդ քայլերն իրականացվել են դասաժամերի ընթացքում:
9. մեկ այլ նյութում հեղինակը նշում է որ մտավորականների մի խումբ պահանջում է իմ հրաժարականը, իսկ ուր է այդ խմբի անդամների անունները, երբևէ տեսել եք որ նման հայտարարության մեջ խմբի անդմաների անունները գաղտնի պահվի, սա հավանաբար նախադեպ է ուստի ես չեմ կարող հավատալ այդ խմբի գոյությանը ու կհամարեմ որ դրա ետևում մի հոգի է կանգնած:

Ես փորձեցի պատասխանել միայն այն հարցերին ու մեղադրանքներին որոնք պատասխանի արժանի համարեցի, թույլ տվեք ի գիտություն հայտնել ու անդրադառնալ նաև narod.am կայքի հրապարակմանը որում նյութի հեղինակը հավաստի աղբյուր է համարում իր անվան միայն սկզբնատառերով հանդես եկող անձնավորությանը, հարգելի լրագրող լրագրողական էթիկայի և նորմերի համաձայն իր անվան միայն սկզբնատառերով ներկայացող անձը հավաստի աղբյուր համարվել չի կարող:
Այն ամենն ինչ վերջին մեկ շաբաթում տեղի ունեցավ իմ կյանքւոմ ու գործունեության մեջ բնավ որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, սա որոշ մտավորականների կողմից հերթական հասարակական ապակողմնորոշման փորձ էր որը սակայն դատապարտվեց ձախողման:

Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ` Մանուկ Նիգոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել