Lurer.com-ը գրում է.

Ավելի քան 30 լաբորատորիաներ Լվովում, Խարկովում և Պոլտավայում վտանգավոր վարակիչ նյութերով աշխատանքներ են իրականացրել՝ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կենսաբանական ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

«Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ցանց, որը ներառում է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիա, որոնք կարելի է բաժանել գիտահետազոտականի և սանիտարահամաճարակայինի»,- ասել է նա ճեպազրույցում։

Կիրիլովը հավելել է, որ ընթացիկ աշխատանքի պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գրասենյակն է (DTRA):

«Ոչնչացման գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս Լվովի կենսաբանական լաբորատորիայում ժանտախտի, սիբիրախտի և բրուցելյոզի հարուցիչների հետ աշխատանքը»,- նշել է նա։

Կիրիլովն ընդգծել է, որ Խարկովում և Պոլտավայում աշխատել են դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայի հարուցիչների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել