ArmLur.am-ը գրում է․

Փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին, այդ երկրից դեպի Հայաստան մեծ թվով ռուսներ են ժամանում: Ամեն օր Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն 40-ից ավելի չվերթներ են իրականացվում:

ArmLur.am-ն այսօր շրջել է քաղաքում ու զրուցել ժամանած ռուսների հետ։ Նրանք հիմնականում նշում էին, որ երկրից դուրս գալու պատճառը ոչ այնքան պատերազմն է, որքան դրա հետևանքով կիրառվող պատժամիջոցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել