Lurer.com-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրում ռուսական հատուկ գործողության ֆոնին իշխանությունը փոխանցել 2014 թվականին պետության ղեկավարի պաշտոնից գահընկեց արված Վիկտոր Յանուկովիչին։ Համապատասխան գրառումը նա տեղադրել է Telegram-ի իր ալիքում։

Կադիրովն ասել է, որ Զելենսկին փախել է «այնպես, որ ոչ ոք նույնիսկ չի հասցրել նկատել նրա շողշողացող կրունկները», և խնդրել է նրան վերադառնալ Կիև, ընդունել Մոսկվայի պահանջները և ներողություն խնդրել ուկրաինացիներից։

«Դեռ ուշ չէ փրկել դեմքը և փորձել արժանապատվորեն անցնել ճանապարհը։ Հարվածի տակ մի դրեք ժողովրդին: Վերադարձեք, Վլադիմիր։ Իսկապե՞ս ուզում եք ընտրել [Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ] Սահակաշվիլիի ուղին և ձեր մնացած ժամանակն անցկացնել ձեր փողկապը ծամելու վրա»,- ասել է նա:

Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ, իր կարծիքով, Յանուկովիչը մնում է Ուկրաինայի օրինական նախագահը։ «Ահա, օրինական նախագահին հանձնեք իշխանությունն ու վստահեք ճակատագրին։ Միգուցե այդ դեպքում մեղքը գոնե մասամբ քավելու հնարավորություններ մնան»,- եզրափակել է Կադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել