
Panorama.am-ը գրում է․
Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման: Նման կետ է առաջարկում ներառել առողջապահության նախարարությունը «Առևտրի եվ ծառայությունների մասին» օրնքի նախագծում։
Նույն գերատեսչությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարել ու սահմանել, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:
Որպես հիմնավորում նախարարությունը ներկայացնում է միջազգային վիճակագրական տվյալներն ու նշում, որ նախագծերի ընդունումը կբերի աղի օգտագործումը չարաշահող անձանց քանակի նվազեցմանը և, որպես արդյունք, կբերի ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը։
Ըստ նախարարության հիմնավորման, համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: