Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ը չի ձգտում երկրորդ սառը պատերազմի, սակայն կոչ է անում Ռուսաստանին լսել աշխարհի կարծիքը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Եթե Ռուսաստանը չդադարեցնի այս պատերազմը և չհեռանա Ուկրաինայից, ապա նա կմեկուսացվի մի փոքր կղզում, որտեղ կան մի քանի թերի երկրներ: Եվ մենք բոլորս կգնանք առաջ և կկառուցենք բարեկեցիկ ապագա, մինչդեռ Ռուսաստանը տուժում է դրանից: Ամբողջական տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացում մնացած աշխարհից՝ Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար »,- ասել է Նուլանդը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/03/03/nuland/3772636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



