Starnews.am-ը գրում է․

Այս անգամ Starnews-ը ներկայացնում է հայ հայտնիներ, որոնց հայրն իրենց լքել է:

Մալենա

Գաղտնիք չէ, որ Մալենայի մայրիկը դերասանուհի Աննա Մանուչարյանն է: Նշենք, որ Աննան միայնակ է մեծացրել դստերը: Նա հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ նախկին ամուսինն ամուսնալուծությունից հետո չի փորձել շփվել երեխայի հետ: Աննայի խոսքով՝ դստեր հետ շփման եզրեր չեն փնտրել նաև ամուսնու ընտանիքի անդամները:

Մալենան այս թեմայի մասին դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Հայտնի չէ, թե ինչպես է դստեր հաղթանակին արձագանքել նրա հայրը:

Նաիրա Մովսիսյան

Դերասանուհին երբեք էլ չի թաքցրել, որ շատ փոքր էր, երբ հայրն իրենց լքել էր: Նաիրայի խոսքով՝ ծանր հարված էր իր համար, ավելին՝  հոր մասին բանաստեղծություն էր գրել, որը կարդալիս մինչ օրս հուզվում է: Նշենք, որ Նաիրայի հայրը ծերանոցում էր նախքան մահանալը: Դերասանուհին մեծ քննադատության էր արժանացել, երբ հայրը մահացել էր: Համացանցային օգտարերը նրան մեղադրել էին հոր հոգեհանգստին ներկա չլինելու, ավելին՝ հաջորդ օրը մեծ շուքով  ծնունդ նշելու մեջ:

Այս թեմայի մասին Նաիրան ասել էր հետևյալը.

«Նախ՝ ես չգիտեի, որ նա մահացել է, երկրորդն էլ՝ ես մենակ եմ մեծացել: Այս ամենի մասին իմ Ֆեյսբուքի պատին էլ էին գրել: Ես իմ հայրիկին վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել։ Ես մենակ եմ մեծացել: Վերջերս ասացին, որ վատառողջ է, երեսուն տարվա մեջ չունենալով ոչ մի շփում նրա հետ՝ ես գնացի և տեսա նրան ծերանոցում»:

Գոշ

Երգիչ, դերասան Գոշի ծնողները նույնպես ամուսնալուծված են: Նրան մեծացրել է մայրը: Գոշը չի սիրում խոսել ծնողների ամուսնալուծության մասին, սակայն խոստովանում է, որ երբ փոքր էր, հորը խնդրել էր այլևս իր հետ չշփվել: Գոշը և հայրը մինչ օրս որևէ կապ չունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել