ArmLur.am-ը գրում է.

Արդեն երկու օր է ինչ համացանցում ակտիվորեն քննարկում են երգչուհի Լիդուշիկի հարցազրույցը, որտեղ երգչուհին անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ նրա դստերը՝ երգչուհի Անգելինա Գասպարյանին, ինչը զայրացրել է Անգելինային եւ ի պատասխան նա իր ինստագրամյան էջի սթորի բաժնում  արձագանքել էր Լիդուշիկին:

ArmLur.am-ը այս մասով փորձեց զրուցել նաեւ Լիդուշիկի հետ, պարզելու համար, թե արդյոք տեսել է Անգելինայի արձագանքը եւ ինչպես կմեկնաբանի այն:

Լիդուշիկը մեզ հետ զրույցւոմ չցանկացավ մանրամասնել, միայն նշեց, որ թեման փակ է իր համար. «Չեմ ցանկանում խոսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել