Lurer.com-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը «վիրահատական» գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որպեսզի խաղաղ բնակչությունը ոչ մի դեպքում չտուժի։
Երեքշաբթի օրը Լուկաշենկոն ելույթ ունեցավ Անվտանգության խորհրդի նիստում և քարտեզի վրա հստակ ցույց տվեց հանդիպման մասնակիցներին, թե ինչպես է զարգանում իրավիճակը Ուկրաինայում։ «Մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք ռուսներին, նրանք իրականացնում են գործողություն, և ավելին` վիրահատական »,- ասել է Բելառուսի նախագահը։
«Ես Զելենսկուն ասացի, որ ամենավատն այն է, եթե ռուսները դիմանան, դիմանան և հետո, ինչպես ամերիկացիները, անցնեն գորգային ռմբակոծությունների, երբ ամեն ինչ քանդվի, դու չես հասցնի անգամ փախչել Ուկրաինայից»,- հավելել է նա։ Լուկաշենկոյի ելույթի տեսանյութը հրապարակել է «Пул первого» Տելեգրամի ալիքը։