Tert.am-ը գրում է.

20:40- Բելառուսական «ԲելՏա» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները Պրիպյատում բանակցությունների առաջին փուլից հետո մեկնում են խորհրդակցությունների մայրաքաղաքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

19:50 Ինտերֆաքս-ը հայտնում է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, որոնք մեկնարկել են շուրջ հինգ ժամ առաջ, շարունակվում են: 

Այս մասին լրատվամիջոցը հայտնում է հղում անելով իր թղթակցին.««Ավարտված չէ, ընթանում է երրորդ փուլը»:

 

18:25 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն ավարտվել: Ռուսական Ինտերֆաքս-ը հայտնում է, որ սխալ արտահոսք է տեղի ունեցել:

«Տեղի արտահոսք է եղել, որ իբր բանակցություններն ավարտվել են, համենայնդեպս, մենքգտնվում ենք բանակցությունների վայրում և այս մասին ոչինչ չգիտենք, ամեն ինչ շարունակվում է»,- ասել է թղթակիցը։

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Տելեգրամի ալիքում գրել էր, որ ուկրաինական և ռուսական պատվիրակություններն ավարտել են բանակցությունները։

Նշենք, որ այդ գրառումը հեռացվել է:

18:03  Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները ավարտել են բանակցությունները: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքս-ը, հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններն ավարտվել են»,- գրել է Գերաշչենկոն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական և ուկրաինական կողմերը հանդիպում են անցկացրել բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել