Shamshyan.com-ը գրում է.
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Երևանի Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն է բերման ենթարկվել 2 քաղաքացի: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ըստ կայքի տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2022/02/28/1207969/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել