Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանը պետք է մնա առանց ձայնի իրավունքի համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ագրեսոր երկրին (խոսքը Ռուսաստանի մասին է - ՏԱՍՍ) զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից։ Ես դա քննարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում»,- ասել է պետության ղեկավարը։

Զելենսկին նաև ասել է, որ Գուտերեշի հետ զրույցում ինքը կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության գործողություններն ու հայտարարությունները որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» որակելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել