Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» պատրաստվում է ավարտել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ բանակցությունները: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։

«Նապոլին» պատրաստ է բաց թողնել իր խաղացողին այս ամառ. Նեապոլցիները Կուլիբալիի տրանսֆերի համար Բարսայից պահանջում են 40 մլն եվրո։

Կատալոնիայի ղեկավարությունը կարծում է, որ այդ գումարը չափազանց մեծ է։

Այնուամենայնիվ իսպանական թիմը ջանք չի խնայի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել