Lurer.com-ը գրում է.
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին և մտցրել արհեստական կոմայի վիճակի մեջ: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հայտնում է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Ժիրինովսկու վիճակը վերջին օրերին գնալով վատանում է։ Տեղեկություններ են եղել, որ նա դժվարությամբ է կարողանում խոսել և շնչել, ինչի պատճառով բժիշկները նրան տեղափոխել են կենսապահովման ապարատ։
Սակայն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացման մասին տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Կուսակցությունից հայտնել են, որ Ժիրինովսկու առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=453453&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել