Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն այս ամառ կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ֆրանսիացու նկատմամբ ակտիվորեն հետաքրքրված են փարիզյան ակումբի ղեկավարները։

Կանտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է լինելու:

Այս մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել