Armenpress.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն:

Ավելի վաղ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսել էր կազմակերպությունից Ռուսաստանի անդամակցության դադարեցման ընթացակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել