168.am-ը գրում է․

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և տեղեկություններ ստացել իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Երկու նախարարները խոսել են նաև Թուրքիայի քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հնարավորությունների մասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նախքան Ռեզնիկովի հետ խոսելը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել և գնահատվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր, հատկապես Ուկրաինայի վերջին զարգացումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել