Դու սիրում ես տղամարդուդ, բայց չափազանց հոգնում ես կրքոտ մտերմության համա՞ր: Մի հուսահատվիր: Սեքսին կարելի է տրամադրվել, անգամ եթե հանգամանքներն այդքան էլ բարենպաստ չեն:
Մտածիր ինչ-որ գրգռիչ բանի մասին
Անգամ եթե դա ուրիշ տղամարդ կլինի, օրինակ Բրեդ Պիտը կամ մարզասրահի մարզիչը: Մի մտահոգվիր, դա նորմալ է:
Ինչ-որ էրոտիկ բան կարդա կամ դիտիր
Դա կարող է լինել «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը կամ «Հիմնական բնազդ» ֆիլմը:
Փորձարկիր «կեղտոտ» զրույցները
Գուցե սկզբից դա շոկի ենթարկի քեզ, բայց տղամարդուդ հաստատ կգրգռի:
Մի հետաձգիր սեքսը
Օրինակ` սիրելիիդ դիմավորիր մերկ կամ որևէ էրոտիկ ներքնազգեստով:
Օրը սկսիր սեքսով
Շատերը թերագնահատում են առավոտյան սեքսը, բայց այն արթնանալու հիանալի մեթոդ է:
Մի ծանրաբեռնվիր աշխատավայրում
Ասա «ոչ» աշխատանքից հետո հավելյալ ժամերին. ավելի լավ է երեկոյան տուն գալ և սիրելիի հետ այն անցկացնել:
Ննջասենյակից հանիր հեռուստացույցը
Եվ մնացած բոլոր սարքերը, որոնք կարող են շեղել ձեզ:
Նորմալ քնիր
Լավ քունը հաջող սեքսի նախապայմանն է: