Մեր «առաջադեմ երիտասարդության» շատ սիրած Ամերիկայի օրինակը բերեմ. 2003 թվականին Իրաք ներխուժման ժամանակ ամերիկացիները գերի էլ էին ընկնում։ Մի պահ իրաքցիների պասով «Ալ-Ջազիրան» տեսանյութ տեղադրեց իր կայքում՝ հարցազրույց գերիների հետ։ Գերիները, բնականաբար, դուրս էին տալիս այն, ինչ իրենց ստիպել էին, որ ասեն։ Նաև երկու անգամ ցույց տվեցին Իրաքում զոհված ամերիկյան զինվորների դիակներ։ Նախ՝ ամերիկյան ոչ մի լրատվամիջոց այդ տեսանյութերը չտեղադրեց իր մոտ։ Երկրորդը՝ «Ալ-Ջազիրայի» կայքը միանգամից ընկավ այնպիսի DDoS հարձակման տակ, որ 2 օրից «Ալ-Ջազիրան» հայտնեց, որ հանում է բոլոր «վիճահարույց» տեսանյութերը։ Այլևս «Ալ-Ջազիրան» ամերիկյան գերիների հարցազրույցներ չէր տեղադրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել