Hraparak.am-ը գրում է.

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել ամբողջ Ուկրաինայում, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, սակայն վերջնական որոշումը պետք է հաստատի Գերագույն Ռադան 48 ժամվա ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտակարգ դրություն չի մտցվի, քանի որ 2014 թվականից գործում է հատուկ իրավական ռեժիմ։

Ուկրաինայի որոշ շրջաններում պարետային ժամ կարող է սահմանվել անհրաժեշտության դեպքում՝ արտակարգ դրության շրջանակներում, որը որոշել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը: Ուկրաինան մոբիլիզացիայի որոշում չի կայացրել, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդունվել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել