Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին ասել է, որ Կրիշտիանու Ռոնալդուին և Դուշան Վլահովիչին չի կարելի համեմատել միմյանց հետ:

«Վիլյառեալի» դեմ խաղերը շատ բարդ են լինելու. «Վիլյառեալը» լավ ֆուտբոլ է խաղում և փորձ ունի, բայց Դուշանը այն խաղացողի օրինակ է որը կարող է պահել գնդակը, երբ մրցակիցները խորը պաշտպանվում են:

Նրան ժամանակ է պետք, ոպեսզի սխալներ թույլ տա և ավելի լավը դառնա դրանցի հետո: Կրիշտիանուի հետ մենք յուրաքանչյուր խաղ սկսում էինք 1։0 հաշվով։ Նա իր էներգիան ու մտածելակերպը փոխանցեց խաղացողների ամբողջ խմբին։ Նրան չի կարելի համեմատել Վլահովիչի հետ, ով դասական կենտրոնական հարձակվող է և դեռ շատ երիտասարդ է»,- ասել է Բոնուչին El Pais-ին տված հարցազրույցում:

«Յուվնտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում կհյուրընկալվի «Վիլյառեալին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել