Panorama.am-ը գրում է.
Մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կազատվեն PCR թեստ ներկայացնելու պահանջից, ինչպես նաև երրորդ օրը PCR թեստ ևս չեն հանձնի։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանության տվյալներով՝ պատվաստման սերտիֆիկատ չունեցող ՀՀ քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահման հասնելիս պարտավոր են ներկայացնել PCR թեսթի բացասական պատասխան։
Ըստ տվյալների՝ PCR թեստի պահանջից ազատվում են նաև Հայաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիները։
Ընդգծվում է, որ այս պահին Վրաստանի ցամաքային ճանապարհով Ռուսաստան մուտք գործել դեռևս հնարավոր չէ։
Նյութի աղբյուր՝ https://bit.ly/3p6E7Bs
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել