168.am-ը գրում է․

«Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

168.am-ը մանրամասներին տեղեկանալու համար կապ հաստատեց «Յասաման» ռեստորանի տնօրինության հետ:

Մեզ հետ զրույցում որպես ռեստորանի ղեկավար ներկայացած Արուսը չցանկացավ բացել փակագծերը՝ նկատելով, որ նման հարցեր չեն քննարկում:

«Եթե ձեզ շատ հետաքրքիր է՝ տվյալ պատվիրակությունը լինելո՞ւ է մեզ մոտ, թե՞ ոչ, երեկոյան Ձեզ հրավիրում եմ «Յասաման» ռեստորան՝ տեսնելու: Ես հիմա գրանցման, չեղարկման, հաստատման մասին որևէ տեղեկություն չեմ կարող փոխանցել. դրա իրավունքը, կարծում եմ, չունեմ էլ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Համալիրում այս պահին ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էին՝ փետրվարի 21-22-ը Երևանում կանցկացվեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն «Արևելյան գործընկերության» երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորները, այդ թվում՝ պատվիրակներ Ադրբեջանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել