Հարսանիքը ցանկացած աղջկա կյանքում ամենակարևոր իրադարձությունն է: Եվ իհարկե բոլորն էլ ցանկանում են այդ օրը գեղեցիկ ու հմայիչ լինել: Որքան մոտենում է հարսանիքի օրը, այնքան աղջիկների մոտ մեծանում է արտաքինը փոխելու ցանկությունը:
Բայց պետք է որոշակի պահի կանգ առնել: Հարսանիքի նախօրեին խորհուրդ չի տրվում անել հետևյալ բաները.
1. Անքուն գիշեր անցկացնել
Եթե դեռ կան չլուծված հարցեր, թողեք դրանք ծնողների կամ վկաների վրա: Եթե նյարդերը չեն թողնում թուլանալ, տաք լոգանք ընդունեք և խոտաբույսերով թեյ խմեք: Պետք է լավ քնեք, որպեսզի աչքերի տակ փոսեր չհայտնվեն:
2. Ոգելից խմիչք ու կոֆեին օգտագործել
Ոգելից խմիչքը կարող է հանգեցնել այտուցների, իսկ կոֆեինը` ջրազրկման: Արդյունքում անընդհատ ծարավ եք զգալու և զուգարան վազելու:
3. Փոփոխել հարսանիքի ծրագիրը
Ամենայն հավանականությամբ հաղորդավարն էլ, երաժշտությունն էլ, ուտելիքների մենյուն էլ արդեն պատրաստ են: Եվ ձեր վերջին փոփոխություններով քաոս կառաջացնեք:
4. Փոխել հոնքերի ձևը
Կամ ինքնուրույն հանել դրանք: Ընդհանրապես հոնքերը պետք է «նախապատրաստել» հարսանիքից երեք օր առաջ:
5. Դեմքի քիմիական պիլինգ անել
Դա, իհարկե, օգտակար պրոցեդուրա է, բայց այն պետք է անել հարսանիքից 2 շաբաթ առաջ, քանի որ այն կարող է հանգեցնել մաշկի գրգռմանը և թեփոտմանը:
6. Նոր ուտեստներ փորձել
Միշտ դժվար է կանխագուշակել, թե ինչպես կարձագանքի ձեր օրգանիզմն օտար ուտելիքներին:
7. Արևայրուք ընդունել
Կապ չունի՝ դա ավտո-արևարյուք է, թե սոլյարի: Պետք չէ այդպիսի կարևոր օրը տարօրինակ գույնի լինել:
8. Փոփոխել սանրվածքը և մազերի գույնը
Ձեր մազերը պարզապես կարող են այնպիսի տեսք չստանալ, ինչ ակնկալում եք. դրանից ապահովագրված չէ ոչ մի վարսահարդար:



