Royal Rajasthan on Wheels

Royal Rajasthan on Wheels

Հնդկաստանի ամենաշքեղ գնացքն է: Իզուր չէ, որ այն անվանում են «պալատ անիվների վրա»: Բոլոր խցիկները ձևավորված են պալատական սենյակների ոճով: Յուրաքանչյուր ուղևոր կարող է զգալ իրեն իրական թագավոր, քանի որ բոլորի համար կան սեփական մատուցողներ, ովքեր պատրաստ են կատարել Ձեր յուրաքանչյուր ցանկությունը: Գնացքում կա երկու ռեստորան, որտեղ մատուցվում են տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակներ: Ինչպես նաև ուղևորները կարող են իրենց ժամանցն անցկացնել spa պրոցեդուրաների համար նախատեսված վագոնում: Զարմանալի չէ, որ ուղևորների համար 8-օրյա ճանապարհորդությունը Հնդկաստանով շատ արագ է անցնում:  


The Venice Simplon Orient-Express կամ «Արևելյան էքսպրես»

The Venice Simplon Orient-Express

Հավանաբար, նման դասի ամենահայտնի գնացքն է: Այս գնացքի ամենահայտնի երթուղիներն են Լոնդոն-Վենեցիա և Փարիզ-Ստամբուլ: Այն Եվրոպայով իրականացնում է նաև այլ երթուղիներ: Գնացքը կազմված է անցյալ դարի 20-ական թվականների հին վագոններից, որոնք ճանապարհորդությանը հաղորդում են հնության անհավանական կոլորիտ և հնարավորություն են տալիս առնչվել պատմությանը: Բոլոր խցիկներն առանձնանում են իրենց շքեղությամբ և հարմարավետությամբ, և դրանցից յուրաքանչյուրն ունի մատուցող: Վագոն-ռեստորանները հայտնի են իրենց հիասքանչ խոհանոցով և մատուցման որակով: Այնտեղ կա հատուկ dress code: Չի կարելի հայտնվել ջինսերով և սպորտային հագուստով: Ճանապարհորդելով «Արևելյան էքսպրես»-ով` Դուք անմոռանալի տպավորություն կստանաք, բայց հարկ է նշել, որ այդ հաճույքը այնքան էլ մատչելի չէ:

 

Pride of Africa

Pride of Africa

Հարավաֆրիկյան գնացքը, որն ընթանում է Քեյփթաուն-Պրետորիա ուղղությամբ, աշխարհի ամենաշքեղ գնացքներից մեկն է: Գնացքում վերաստեղծված է անցյալ դարասկզբի հարմարավետ և գեղեցիկ մթնոլորտը, այդ պատճառով հեռախոսով խոսել կարելի է միայն սեփական խցիկում և այն էլ շշուկով: Քեյփթաունից Պրետորիա հեռավորությունը կազմում է 1600 կմ: Գնացքն այն անցնում է երկու օրվա ընթացքում, այսինքն` առանց շտապելու, կանգառներ կատարելով հանգստացող ուղևորների համար: Որպեսզի ուղևորները կարողանան հիանալ տեղանքի գեղեցկությամբ, վերջին վագոնում կա դիտման հարթակ: Բոլոր խցիկներն ունեն բոլոր անհրաժեշտ հարմարավետությունները և բավականին տարողունակ են: Ամենաշքեղ խցիկների տարածքը 14 մ2 է: Գնացքում կա երկու ռեստորան` նրբաճաշակ ուտեստներով, և բար` հարավաֆրիկյան գինիների մեծ տեսականիով:


El Transcantabrico

El Transcantabrico

Այս զբոսաշրջային գնացքն աշխատում է Իսպանիայում երկու ուղղություններով` Սան-Սեբաստիան և Սանտյագո-դե-Կոմպոստելա-Լիոն: Գնացքն անցնում է Իսպանիայի մի շարք հին քաղաքներով, որի ժամանակ անպայման կանգառներ է կատարում` տեսարժան վայրերին ծանոթանալու և տեղական ռեստորաներում ճաշելու հնարավորություն տալով: Գիշերը գնացքը կանգնում է, որպեսզի չխանգարի ուղևորի քունը: Վագոնները չափազանց հարմարավետ են: Ուշ երեկոյան գնացքի ուղևորները հանգստանում են, և նրանց համար կազմակերպվում են պարային երեկոներ կենդանի երաժշտության նվագակցությամբ:


Տրանսսիբիրյան էքսպրես Մոսկվա Վլադիվոստոկ

Транссибирский экспресс Москва-Владивосток

«Տրանսսիբիրյան էքսպրես» ընկերությունն ունի երկու հարմարավետ գնացքներ, որոնք հիմնականում աշխատում են երեկոները Մոսկվա-Ուլան-Բատոր-Վլադիվոստոկ և Մոսկվա-Ուլան-Բատոր-Պեկին ուղղություններով: Նրանք աշխատում են գիշերն այն պատճառով, որ առավոտյան ուղևորները հնարավորություն ունենան շատ վայրերում կանգ առնելու և ծանոթանալու Նովոսիբիրսկի, Բայկալ լճի, Կարակում և Գոբի անապատների և շատ այլ տեսարժան վայրերի հետ: Էքսպրեսի գիշերային արագությունը 140կմ/ժ է: Ճանապարհորդել «տրանսսիբիրյան էքսպրեսով» իրական հաճույք է:


Royal Scotsman

Royal Scotsman

Այն իրականացնում է տուրեր Շոտլանդիայով: Հայտնվել գնացքում այնքան էլ հեշտ չէ: Այն տեղավորում է միայն 40 ուղևորների: Գնացքը շարժվում է Էդինբուրգից, որտեղ միանգամից պարզ է լինում, որ ուղևորները հայտնվել են ընտրյալների շարքում: Նրանց շամպայն են հյուրասիրում և նրբաճաշակ ուտեստներ մատուցում: Գնազցքի ներսում հանգիստ և հարմարավետ պայմաններ են ստեղծված, իրական արիստոկրոտական մթնոլորտ է տիրում: Գնացքը հաճախակի կանգ է առնում էքսկուրսիաների համար դեպի տարբեր տեսարժան վայրեր: Կա նաև ուսումնասիրության համար նախատեսված վագոն, որտեղ կարող եք ուղղակի նստել և ուսումնասիրել տեղանքը: Ուղևորներին մատուցվում են ամենանրբաճաշակ ուտեստները, դրանք պատրաստում են բարձր որակավորում ունեցող խոհարանները: Անցկացվում են նաև տոնական ճաշկերույթներ, որոնց ժամանակ տղամարդիկ սմոքինգ են կրում, իսկ կանայք` երեկոյան զգեստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել