News.am-ը գրում է․

Օրական 3 բաժակ աղացած սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը 12 տոկոսով, սրտային հիվանդություններից մահացությունը՝ 17 տոկոսով, կաթվածից մահացությունը՝ 21 տոկոսով։ Նման եզրակացության են եկել Semmelweis University-ի (Բուդապեշտ) եւ Queen Mary University of London-ի (Լոնդոն) մասնագետները։ 

Ինչպես նշում է The Sun-ը, մասնագետները բրիտանացիների սովորություններն ուսումնասիրում են արդեն 11 տարի։ Հետազոտողները նաեւ կապել են գտել նման քանակությամբ սուրճի օգտագործման եւ առողջության բարելավման միջեւ, սակայն հիշեցրել են, որ դա վերաբերում է ոչ թե լուծվող, այլ թարմ աղացած սուրճին։ 

Հիշեցնենք, որ Կանադայի Մքմասթերի համալսարանի մասնագետների վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմելն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել