168.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ զինվորականների և սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի 2 մարտական մեքենա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի 2 մարտական մեքենա մտել է ՌԴ տարածք, դրանք հաջողվել է ոչնչացնել: Հաղորդվում է զոհված 5 ուկրաինացի զինվորականների մասին, ռուսների թվում զոհեր չկան։

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ ջոկատի հետ միասին կանխել է ՌԴ պետական սահմանի խախտումը Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից»,-նշվել է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել