Tert.am-ը գրում է.
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը սեպտեմբերի 14-ին կայանալիք Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց հետո, օգոստոսի 23-ին՝ սահմանված կարգով, սկսել է քարոզարշավը: Ծրագրային դրույթները և ընտրվելու դեպքում իրականացվելիք բարեփոխումների մասին պատմող տեսահոլովակը թեկնածուն արդեն հասցրել է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:
Tert.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իր ծրագրային դրույթներից առավել կարևորում է պալատի կողմից փաստաբանների պաշտպանությունը, որ ներկայումս բացակայում է:
«Պալատը պետք է պաշտպանի իր փաստաբանին, պալատի ֆինանսական գործունեությունը պետք է լինի թափանցիկ, պալատը պետք է օգնի երիտասարդ փաստաբաններին՝ սկսելու իրենց գործունեությունը, պետք է ամբողջությամբ քննության առիթ դարձնի հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը, թափանցիկ դարձնի պալատի կողմից որոշումների ընդունումը»,- նշեց Տիգրան Աթանեսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ