Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին.

«Աշխարհում չկա ավելի մեծ տաղանդ, քան Պեդրին է: Նա հիանալի է: Հնարվոր է՝ նա իր դիրքում լավագույնն է 19 տարեկանում: Ես դրանում վստահ եմ»,- Չավիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Պեդրին գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի 19-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (4-1), սակայն ավելի ուշ գոլն արձանագրվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի անվան դիմաց, իսկ Պեդրիին է վերագրվել գոլային փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերում 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել