Հիվանդ մուֆլոնին խնամելու և բուժելու փոխարեն շպրտել են աղբի պես փղի ազատավանդակի հետևում, որ սատկի
Այս կիսամեռ վիճակում գտնվող մուֆլոնի նկարը (տես 1 նկարը) նոր եմ ստացել Երևանի կենդանաբանական այգուց։ Մեր երկրի Կարմիր գրքում ներգրավված, հազվադեպ կենադանատեսակներից է․ հայկական մուֆլոն։ Սրանցից բնության մեջ քարը տրաքի մի 200-250 գլուխ հազիվ գտնես։ Իմ աշխատած տարիներին (տես 2 նկարը) մենք մուֆլոններին աչքի լույսի պես էինք պահում։ Մեր այգու հնամենի աշխատակիցներից Գեվորգը (փղի Գևը) հենց այս մուֆլոնին ծծկեր վախտերից խնամում ու փայփայում էր։ Բա հիմա մենք ո՞նց անտարբեր հեռվից նայենք, թե մեր երեխու պես պահած կենդանիներին ոնց են սենց սպանում ամեն օր։ Ախր, ես չգիտեմ, էս ի՞նչ դաժան ու կեղծ է ամեն բան։ Սրանք (այգու ղեկավարությունը) նպատակասլած ամեն բան ստելով, խաբելով, սատկացնելով ո՞ւր ա գնում, սրանց ուզածը ո՞րն ա լավ։
Ախր, հիմա, որ մի շուն լիներ մարդամեկերը իրանց կճղեին մեջտեղից, ոստիկանություն կկանչեին ու քրեական գործ կհարուցեին էն նոր հոդվածով, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար 3 տարի սռոկ ա հասնում։ Բա ուրե՞ք կենդանապաշտպաններ։ Ո՞ւր է արդարությունը լավ։ Էդ ի՞նչ էք տալիս, կամ չեք տալիս, որ ամեն օր մի աչքիս լույսը մարում է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



