Lurer.com-ը գրում է.
«Փետրվարի 19-ի ժամը 17-ի դրությամբ Դոնբասում հակառակորդի զորքերի կողմից արձանագրվել է 70 խախտում, որից 60-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ: Կան զոհեր»,- հաղորդում է Korrespondent-ը` վկայակոչելով Ուկրաինայի «Операція обєднаних сил»-ին:
«Գնդակոծության հետևանքով երկու զինվոր ստացել են կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ։ Եվս չորս վիրավոր զինծառայողներ գտնվում են բուժհաստատություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դոնեցկի մարզում արձանագրվել է հակառակորդի, հավանաբար, Орлан-10 անօդաչու թռչող սարքի թռիչք:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=452487&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել