Armenpress.am-ը գրում է.

Համացանցում է հայտնվել ևս մեկ արկի կործանման վայրից արված առաջին լուսանկարը, արկն ընկել է Ռոստովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արկն արձակվել է խորհրդային «Գրադ» հրթիռային համակարգի օգնությամբ։  Այն ընկել է Տարասովսկի շրջանի տարածքում։

Փետրվարի 19-ին ավելի վաղ հայտնի էր դարձել Ռոստովի շրջանի Միտյակինսկայա գյուղի տներից մեկից 300 մետր հեռավորության վրա արկի պայթյունի մասին։ Զոհեր և ավերածություններ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել