Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն հայտնվել է Պրեմիեր լիգայի ակումբների հետաքրքրությունների շրջանակում։

Ֆուտբոլիստի հետ պատրաստ են պայմանագիր կնքել «Չելսին», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»․ ֆրանսիացին ինքն էլ կցանկանար փոխել թիմը։

Getfootballnewsfrance-ը հայտնում է նաև, որ ՊՍԺ-ն Կիմպեմբեին կարող է փոխանակել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։

26-ամյա Կիմպեմբեն ՊՍԺ-ի սան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել