Խենթացնող օրգազմը, թերևս, ժամանակակից կանանց երազանքներից մեկն է: Բայց այն պետք է իրական լինի, այլ ոչ երևակայության արդյունք: Հետևյալ 5 խորհուրդները ձեզ կօգնեն թուլանալ, որպեսզի առավելագույնս վայելեք օրգազմի պահը:
Ձեզ սեքսուալ զգացեք
Հագեք գեղեցիկ ներքնազգեստ, սեքսուալ զուգագուլպաներ, ընդունեք վաննա, փչեք օծանելիք: Չմոռանաք նախնական շոյանքների մասին, վայելեք միմյանց ներկայությունը՝ հաճույքի գագաթնակետին անցնելուց առաջ:
Մի շեղվեք
Եղել է, չէ՞, որ սիրելիի հետ անկողնում գտնվելու ժամանակ մտովի գտնվում եք աշխատավայրում կամ մտածում եք, թե ինչ եք պատրաստելու ընթրիքին: Հենց այդ մտքերն են փչացնում հաճույքը և թույլ չեն տալիս, որ օրգազմ ստանաք: Կենտրոնացեք ձեր հաճույքի վրա, քանի որ այդ պահին դա ամենակարևոր բանն է:
Ձեզ մի բաժակ գինի թույլ տվեք
Լավ գինին սթափեցնում է և ցրում առօրյա մտքերից: Բացի այդ՝ մի բաժակ գինու շուրջ կարող եք սիրելիի հետ քննարկել, թե ինչպես անցավ օրը, կիսվել ձեր մտքերով և հաճելի զրույց ունենալ: Դա կմտերմացնի ձեզ և լավ սեքսի համար ճիշտ հիմք կստեղծի:
Մի տխրեք, եթե օրգազմ չեք ստանում
Մեր մարմինը մեքենա չի, մենք էլ պոռնոֆիլմերի հերոսներ չենք, ուստի մի նեղսրտեք, եթե այս անգամ օրգազմ չեք ստանում: Սիրելիի հետ մտերմությունը գլխավորն է: Եվ եթե առկա է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ու ռոմանտիկ կապ, ապա դուք անպայման հաճույք կստանաք:
Բաց եղեք շփման համար
Թող սիրելին իմանա, թե ինչն է ձեզ խանգարում օրգազմի հասնել, և ինչն է ձեզ դուր գալիս և գրգռում: Պատրաստ եղեք հաղթահարելու դժվարությունները և միմյանց մասին հոգ տանել. այդ դեպքում արդյունքը ձեզ կգոհացնի: