Armenpress.am-ը գրում է.
Դոնեցկում պայթել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական միլիցիայի ղեկավար Դենիս Սինենկովի մեքենան, տուժածներ չկան:
«Այո, դա իմ մեքենան է: Ոչ ոք չի տուժել, այն կայանատեղիում է եղել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սինենկովը «Ինտերֆաքս»-ին:
Դեպքի վայրում աշխատում են ԱԻ ծառայության աշխատակիցներ, ստուգում են ևս մեկ ավտոմեքենայում պայթուցիկի առկայությունը։
Ավելի վաղ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Պայթյունը լսել է ամբողջ Դոնեցկ քաղաքը։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1075929.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել