• Քիչ լսված այս հուզիչ երգը նվիրված է Օմարի լեռնանցքի երկրորդ ազատագրմանը, որ տեղի է ունեցել 28 տարի առաջ այս օրը։
• 1993 թ․ աշնանն իշխանությունը կոնսոլիդացրած Հեյդար Ալիևին թվացել էր, թե կարող է երկրորդ աշխարհամարտին բնորոշ ռեսուրսահեն համազորային հարձակումներով ճնշել հայկական կողմին։ Ըստ այսմ՝ 1993 թ․ դեկտեմբերից թշնամին անցել էր լայնածավալ հարձակման ամբողջ ճակատով, այդ թվում՝ ձյունածածկ Քարվաճառով։ Բարդ լեռնաանտառային պայմաններում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ղեկավարած համահավաք խմբավորմանը հաջողվում է մեկշաբաթյա հակահարձակմամբ փետրվարի 11-ից մինչև փետրվարի 18-ը մաքրագործել շրջանի տարածքը։ Օպերատիվ ուղղությունների հրամանատարներից էին Արցախի հերոսներ Արշավիր Ղարամյանը (Բարսեղի շենի լեռան (2298.3 մ) ուղղություն) և Պետրոս Ղևոնդյանը (2008 մ նիշով անանուն բարձունքի ուղղություն)։
• Փետրվարի 17-ին լեռնանցքի ուղղությամբ սկսված վճռական հակահարձակումը հաջորդ օրն ավարտվեց ադրբեջանական խմբավորման լիակատար ջախջախմամբ և Օմարի վերաազատագրմամբ։
• Քիչ լսված այս հուզիչ երգը նվիրված է հենց այդ օրերի դեպքերին և գրված է ժամանակակցի ձեռամբ։ Կատարում է Տաթև Մանուկյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել